Հասարակություն
09:00 30/06/2020

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, հուլիսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 30-ի և հուլիսի 1-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 16-21 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին և հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    36.80C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                          9.00C (2004 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    24.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ