fbpx
Զինված Ուժեր

Եղանակի պատճառով դադարեցվել է Արցախում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները

zinvor marmin

Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:

Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1485 զոհված զինծառայողների (ռազմագործողությունների մասնակից) և քաղաքացիական անձանց աճյուններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ