fbpx
Մարզեր

04:30 14/8/2019

Եղեգնավան համայնքի փողոցներն ասֆալտապատվում են

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն մեկնարկել են նաև Արարատի մարզի Եղեգնավան համայնքի փողոցներիի ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին ընթանում են հողահարթեցման աշխատանքներ:

Բարեկարգման համար ընտրվել են ներհամայնքային բանուկ փողոցները, որոնք անմխիթար վիճակում էին:

Ծրագրի ընդհանուր արժեքը 22 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 880 հազար ՀՀ դրամը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 13 միլիոն 320 հազար ՀՀ դրամը՝ պետական բյուջեի:

Ճանապարհները նախատեսվում են շահագործման հանձնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Վերեվ