fbpx
Մարզեր

Եղել եմ այնտեղ, երբ դիերը դուրս էին բերում․ Արարատի մարզպետ

«Շատ ծանր դեպք է, առանձնահատուկ մեր մարզի համար։ Ուղղակի իմ հորդորը բոլոր վարորդներին, պահպանեն կանոնները և նման վայրում հատկապես՝ կամրջի վրա, չփորձեն վազանց կատարել»,-ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որը ևս Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնում է։

Դեպքի մասին տեղեկանալուց հետո մարզպետն արագ հասել է դեպքի վայր։

«Եղել եմ այնտեղ, երբ արդեն դիերը դուրս էին բերում «Գազելից», շատ ծանր տեսարան էր»,-ասաց մարզպետը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, մեղավորը «Տոյոտայի» վարորդն է։

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Զոդի կամրջին։ Նախնական տվյալներով՝ ավտովթարի հետևանքով կա 6 զոհ։ Տուժածների ինքնությունը հայտնի է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ