fbpx
Հասարակություն

Եղել են մարդիկ, որ չեն ցանկացել կարանտինի համար նախատեսված վայր գնալ. Հակոբ Ավագյան

Այսօր` մարտի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնել է, որ Իտալիայից չարթերային չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են մարդիկ, որ հրաժարվել են գնալ կարանտինի համար նախատեսված վայրը:

«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում: Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման: Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- իր խոսքում նշեց Հակոբ Ավագյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մարտի 1-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, իսկ հետո դեպքեր կտրուկ աճ եղավ, որի արդյունքում ՀՀ կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրությունը, որը կշարունակվի մինչև ապրիլի 14-ը:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ