Բուքինգհեմյան պալատը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը և նրա ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
«Թագուհին և Էդինբուրգի դուքսն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով»,- ասվում է զեկույցում:
Սակայն չի նշվել, թե որ ընկերության պատվաստանյութն է ստացել թագուհին:
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
