fbpx
Քաղաքականություն

Չնայած ադրբեջանցիների միջամտությանը՝ ԵԽԽՎ-ում Մելքումյանին հաջողվել է ձայնի իրավուք ստանալ

Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին այդ քաղաքական խմբի անունից հարց տալու իրավունքը տրվել է Միքայել Մելքումյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

«Քննարկման ժամանակ սուր բանավեճ տեղի ունեցավ ադրբեջանցիների և Միքայել Մելքումյանի միջև, ընդհուպ մինչև որ հարցին միջամտեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝ ասելով, որ Հայաստանը շահագրգիռ կողմ է, չպետք է խմբի անունից խոսի, այն էլ՝ հարց ուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին, ում անելիքները շատ են այս ոլորտում։

Այդուհանդերձ Մ. Մելքումյանին հաջողվեց ստիպել բոլորին և համոզել, նրա կողմից փաստարկներ ներկայացվեցին, որ այդ կոնֆլիկտները միայն մի տարածաշրջանում չեն,այլ ամենուր են, և խմբի անդամները միաձայն ձայնը տվեցին Մ. Մելքումյանին։

Այսպիսով, չնայած խմբում թվային գերակշռությանը, Սամադ Սեյիդովին չհաջողվեց վիժեցնել Մ. Մելքումյանին ձայն տալու իրավունքը։ Եվ այսօր նա հարց կուղղի Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատար Դունիա Միատովիչին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ