Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կդիտարկեն Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը։
20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը:
Ընտրություններից հետո՝ հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: