fbpx
Աշխարհ

ԵԽԽՎ-ն ընդունեց լրագրողի սպանության մեջ Ադրբեջանի ունեցած կապի մասին զեկույցը

ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, ով Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Րոպեներ առաջ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքների երրորդ օրվա վերջում 72 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» վերտառությամբ զեկույցը, որը հեղինակել է ազգությամբ հոլանդացի Պետեր Օմցիգը (ԵԺԿ): Զեկույցում հստակ կոչ է արվում հայտնի լրագրողի սպանության մեջ ներքաշված բոլոր երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ապահովել արդար հետաքննության իրականացումը:

Բնական է, որ այս զեկույցի դեմ հանդես եկան ադրբեջանցի պատվիրակները՝ պնդելով՝ «զեկույցի հեղինակը կապված է հայկական պատվիրակության հետ»:

Զեկույցում հստակ արձանագրվում է ադրբեջանական իշխող ընտանիքի կապը հայտնի լրագրողի սպանության հետ: Հայկական պատվիրակությունը, բնական է, կողմ քվեարկեց զեկույցին»:

Նշենք՝ այս զեկույցի վերաբերյալ Տաթևիկ Հայրապետյանը նույնպես ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստին:

https://www.facebook.com/HayrapetyanTat/photos/a.336379527087691/411581386234171/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ