fbpx
Աշխարհ

22:50 9/7/2019

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի լիազորությունները լիարժեք վերականգնված են. Լավրով

Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են ԵԽԽՎ-ում, և իր աշխատանքներում ռուսական պատվիրակությունը հենվում է հենց այդ իրողության վրա։ Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։

«Խորհրդարանական վեհաժողովի որոշումն արդեն ընդունված է։ Մեր խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են՝ առանց որևէ բացառության, և դա է իրականությունը։ Մենք հենց նրա վրա ենք հիմնվելու»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Վերեվ