Սպորտ

Ֆաբրեգաս. Ազարը Չելսին կլքի միայն մեկ ակումբի համար

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով ներկայումս հանդես է գալիս «Մոնակոյում», խոսել է իր նախկին թիմակցի՝ Էդեն Ազարի հնարավոր տեղափոխության մասին:

«Ազարը դեռ գործող պայմանագիր ունի «Չելսիի» հետ: Նա երջանիկ է Լոնդոնում: Եթե նա լքի «Չելսին», ապա միայն «Ռեալի» համար: Դա նրա անձնական որոշումը կլինի:

Նրան հաջողություն եմ մաղթում: Նա 7 տարվա ընթացքում շատ բան է տվել «Չելսիին»»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Marca-ն:
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ Ազարն արդեն որոշել է ամռանը տեղափոխվել Մադրիդ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ