Facebook, Google և Microsoft ընկերությունները, ինչպես նաև LinkedIn-ը, Reddit-ը, Twitter-ը և YouTube-ը համատեղ հայտարարության են տարածել: Հայտարարությունում ասվում է, որ նրանք պայքարելու են կորոնավիրուսի մասի ապատեղեկատվության դեմ:
«Մենք սերտորեն համագործակցում ենք COVID-19-ի դեմ պատասխան գործողությունների ոլորտում: Մենք միլիոնավոր մարդկանց օգնում ենք կապի մեջ մնալ միմյանց հետ և միասին պայքարել վիրուսի մասին ապատեղեկատվության դեմ, վստահելի կոնտենտ ենք տարածում մեր հարթակներում և կիսվում ենք հրատապ թարմացումներով՝ համագործակցելով ամբողջ աշխարհի պետական առողջապահական հաստատությունների հետ»,- նշվում է Facebook- ի տարածած համատեղ հայտարարության մեջ:
Ընկերությունները նմանատիպ քայլերի կոչ են արել նաև այլ ընկերությունների` նշելով, որ իրենք աշխատում առողջ պահել համայնքները և համայնքերի բնակչության պահովությունը ապահովել: