fbpx
Աշխարհ
05:00 18/03/2020

Facebook-ը գումար կհատկացնի փոքր ձեռնարկություններին

Facebook-ը որոշել է 100 մլն դոլար հատկացնել ավելի քան 30 երկրներում 30 000 փոքր ձեռնարկությունների կորոնավիրուսի պատճառով տնտեսական հետևանքները հաղթահարելու համար:

Ընկերությունների մեծ մասը գրանտներ կստանա: Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը հայտարարել է.

«Ֆինանսական աջակցությունը նրանց կօգնի վճարել մարդկանց, որոնք աշխատանքի չեն գնում»:

Նա նաև հավելել է, որ տնտեսական անկումը լուրջ ռիսկ է փոքր բիզնեսի համար:

Facebook-ը հայտարարել է, որ ընկերությունները կարող են դրա համար փոխհատուցել սոցցանցում գովազդ տեղադրելով:

Այս մասին ավելի մանրամասն կհրապարակվի ավելի ուշ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ