fbpx
ՏՏ

Facebook-ից 3,2 միլիարդ կեղծ հաշիվներ են հեռացվել

Facebook Inc-ը այս տարվա ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 3,2 միլիարդ կեղծ հաշիվներ է հեռացրել։ Հեռացվել են նաև երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի և ինքնասպանությունների մասին միլիոնավոր գրառումներ: Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սա երկու անգամ ավելի շատ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցը նաև առաջին անգամ ներկայացրել է, թե քանի հաղորդագրություն է հեռացրել լուսանկարների փոխանակման հանրահայտ Instagram հավելվածից։

Ընկերությունից հայտնում են ակտիվորեն հայտնաբերվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված կոնտենտը՝ 98,5%-ը Facebook-ում և 92,2%-ը Instagram-ում։

Երրորդ եռամսյակում հեռացվել է մերկ երեխաների և երեխաների սեռական շահագործման լուսանկարներով ավելի քան 11,6 միլիոն նյութ՝ Facebook-ում և 754 000 հրապարակում՝ Instagram-ում։

Հեռացվել է նաև մոտ 2,5 միլիոն գրառում, որոնցում պատկերված են եղել ինքնասպանություններ և վնասվածքներ, կամ դրանք խրախուսվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ