Facebook-ը և նրա դուստր ընկերություն Instagram-ը սկսել են հեռացնել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՊՀԶ) մասնակիցների էջերը: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Իրանի «Մեհր» գործակալությունը հաղորդել էր Instagram-ում ԻՀՊԶ-ի որոշ օգտահաշիվների հեռացման մասին: Այս տեղեկությունը հաստաստել են ընկերությունում, սակայն չեն ճշտել, թե հատկապես ինչ օգտահաշիվներ են հեռացվել:
Facebook-ի ներկայացուցիչը պատմել է, որ իրենք այդպես են վարվել՝ իրականացնելով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը պաշտոնապես ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: