fbpx
ՏՏ

Facebook-ում խափանումներ են գրանցվել

Մի շարք երկրներում Facebook-ի օգտատերերը բախվել են սոցցանցի աշխատանքում խափանման հետ: Այս մասին հաղորդում է Downdetector կայքը։ Այն հետևում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին։

Ինչպես փոխանցում է աղբյուրը, Facebook-ի ամենաշատ խափանումները գրանցվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Բելգիայում և Մեծ Բրիտանիայում։

Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի 69 տոկոսը բողոքում է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներից, 15 տոկոսը՝ սոցցանցի ամբողջական անջատումից, 14 տոկոսը՝ ավտորիզացման հետ կապված խնդիրներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ