Facebook սոցիալական ցանցն Ավստրալիայում սկսել է թեստավորել այն գործառույթը, որը թաքցնում է լայքերի քանակը հրապարակումներում և տեսանյութերի դիտումներում: Այս մասին հայտնում է New York Times հրատարակությունը:
Համաձայն սոցիալական ցանցի հայտարարության՝ այս պահին որոշված չէ, թե այդ ռեժիմը կթեստավորվի արդյոք այլ երկրներում:
«Մենք կհավաքենք կարծիքները՝ հասկանալու, թե փոփոխությունները կբարելավեն արդյոք օգտագործման հարմարությունը»,-ասել է Facebook-ի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն:
Համանման գործառույթն Instagram-ում արդեն սկսել են թեստավորել աշխարհի յոթ երկրում, այդ թվում՝ Կանադայում և Բրազիլիայում: Լայքերի ընդհանուր թվի փոխարեն օգտատերերին ցույց են տալիս սոսկ ընդհանուր ընկերների մի քանի անուն, որոնց դուր է եկել գրառումը: