fbpx
ՏՏ

Facebook-ը իսրայելական ընկերությանը մեղադրում է լրեսության մեջ

Facebook ընկերությունը դատական հայց է ներկայացրել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ։ Ընկերություն նրան մեղադրելում է WhatsApp հավելվածը լրտեսության համար օգտագործելու մեջ: Այս մասին նշված է Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի էեկտրոնային պահոցում ստացված փաստաթղթերի մեջ։

Հայցվորները Facebook-ը և նրան պատկանող WhatsApp ընկերությունն են։

Հայցում ապացուցվում է, որ NSO Group-ն ընթացիկ տարվա ապրիլից մինչև մայիս ԱՄՆ-ում և այլ երկրներում WhatsApp-ի սերվերներն օգտագործել է 1400 շարժական հեռախոսների և այլ սարքերի վնասաբեր ծրագրային ապահովում առաքելու համար: Այդ ծրագրային ապահովումը, ինչպես նշում են հայցվորները, նախատեսված է WhatsApp-ի մի շարք օգտատերերի լրտեսության, այդ թվում՝ նրանց հաղորդագրություններ մուտքի, զանգերի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Դեռևս մայիսին Facebook-ի և WhatsApp-ի մասնագետներն արձանագրել են NSO Group-ի կողմից այդ գործունեությունը և կասեցրել այն: Այն անձանց թվում, որոնց նկատմամբ տվյալ ծրագրերի միջոցով իրականացրել են լրտեսությունը, հայցվորների խոսքով, եղել են պետական պաշտոնյաներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, ինչպես նաև նրանք, ում պատվիրատուները համարել են այլախոհներ: Հայցվորները դատարանին խնդրում են արգելք դնել NSO Group-ի գործունեության վրա:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ