fbpx
ՏՏ
20:00 31/10/2019

Facebook-ը մոտ 200 օգտահաշիվ է փակել

Facebook-ը հայտարարել է երեք ցանցերի մոտ 200 օգտահաշիվ փակելու մասին։ Դրանց օգնությամբ փորձ է արվել միջամտել 8 աֆրիկյան երկրների ներքին գործերին և որոնք առնչություն են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների 2016 թվականի ընտրությունների վրա ազդելու փորձերի մեջ մեղադրվող՝ Կրեմլին մոտ համարվող գործարար Եվգենի Պրիգոժինի հետ:

Facebook-ից հայտնել են, թե կեղծ օգտահաշիվներն օգտագործվել են՝ թիրախավորելու օգտատերերին Կամերունում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում, Փղոսկրի Ափում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Լիբիայում, Մադագասկարում, Մոզամբիկում, Սուդանում:

Ընկերության կիբեռանվտանգության գծով ղեկավար Նաթանիել Գլեյչերի խոսքով՝ թիրախավորված աֆրիկյան երկրներում այդ ցանցերն աշխատել են տեղի բնակիչներին մոլորեցնելու համար։

Ապատեղեկատվական արշավներն ընդգրկել են տեղական իրադարձությունները և աշխարհաքաղաքական թեմաները, տարածվել են նաև ռուսաստանյան պետական լրատվամիջոցների նյութերը։

Միայն գովազդի վրա այդ կեղծ օգտահաշիվների տերերը ծախսել են շուրջ 90 հազար դոլար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ