Facebook-ը քննում է ավելի քան 267 մլն օգտատերերի անձնական տվյալների բազայից համացանց արտահոսքի մասին տեղեկությունը։ Տվյալների բազան բեռնման համար հասանելի է եղել անցյալ շաբաթ հաքերային առցանց ֆորումում:
«Մենք այս խնդիրն ուսումնասիրում ենք, բայց ենթադրում ենք, որ այդ տեղեկությունն, ամենայն հավանականությամբ, ստացվել է մինչև փոփոխությունները, որոնք մենք կատարել ենք վերջին մի քանի տարիներին, որ ավելի լավ պաշտպանենք օգտատերերի անձնական տվյալները»,-AFP-ին ասել է Facebook-ի ներկայացուցիչը:
Ըստ Comparitech-ի տվյալնեի՝ անվտանգության փորձագետ Բոբ Դյաչենկոն հայտնաբոերել է տվյալների բազա, որը համընդհանուր հասանելի էր և պարունակում էր Facebook-ի օգտատերերի անունները, նրանց ID-ն և հեռախոսների համարները: Տեղեկության հրապարակումից հետո տեեկությունների բազան հինգշաբթի դադարել է հասանելի լինել: