fbpx
Աշխարհ

Facebook-ը VPN-ծառայության տեղակայման համար օգտատերերին վճարում էր

Facebook ընկերությունը վճարում է օգտատերերին՝ Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, որն ընկերությանը թույլ է տալիս հետևել նրանց ակտիվությանը, հայտնել է TechCrunch առցանց-պորտալը:

Ըստ պորտալի հետաքննության՝ 2016 թվականից Facebook-ը 13-ից մինչև 35 տարեկան օգտատերերին ամսական 20-ական դոլար է վճարում Facebook Research-ի VPN-ծառայության տեղակայման համար, նաև պարգևատրում է նախատեսված նոր հաճախորդներ ներգրավելու համար:

Բացի այդ, Facebook-ն օգտատերերին խնդրում էր Amazon կայքից իրենց պատվերների պատմության սքրինշոթներն անել:

Facebook-ում հայտնել են, որ իրենք Facebook Research-ն օգտագործում են իրենց լսարանի նախապատվությունների վերաբերյալ տվյալներ հավաքելու համար և նախատեսում են շարունակել նման գործունեությունը:

Փորձագետի կարծիքով, որին դիմել են TechCrunch-ի ներկայացուցիչները, հավելվածի շնորհիվ Facebook-ը կարող է մշտական հիման վրա հավաքել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ «անձնական հաղորդագրությունները սոցիալական ցանցերի և մեսենջերների հավելվածներում, ներառյալ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք օգտատերերն ուղարկում են միմյանց, էլեկտրոնային փոստի հասցեները, ակտիվությունը Համացանցում և նույնիսկ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը»:

Ինչպես նշում է TechCrunch-ը, Facebook-ի նման գործողությունները կարող են խախտել Apple ընկերության քաղաքականությունը, որի առցանց-խանութում նույնպես ներկայացված է VPN-ծառայությունը:

Apple-ում TechCrunch-ին հայտարարել են, որ տեղյակ են իրավիճակին, բայց առայժմ այն չեն մեկնաբանի:

Facebook-ն արդեն մեկ անգամ չէ, որ Apple-ի ներկայացուցիչների կողմից քննադատության է ենթարկվել օգտատերերի տվյալները հավաքելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ