Հասարակություն

Facebook-ի Report կոճակի չարաշահումը շարունակում է ճնշումների գործիք լինել. Նարեկ Այվազյան

15 օր շարունակ մեր մեդիանախաձեռնության կայքի և ֆեյսբուքյան էջի վրա հարձակումներ էին տեղի ունենում։ Սկզբնական շրջանում չէի կասկածում, որ կատարվող գործողությունները ֆեյսբուքի ալգորիթմերից դուրս մի բան է, չնայած դրանք ևս խոչնդոտել են կայքի բնականոն աշխատանքին։ Կայքի խնդիրները սկսվեցին կամավորների ընդունելության հայտարարությունից հետո։

Առաջին հայտարարությունը ժամեր անց Report-ի էր ենթարկվել՝ բողոքել էին, փակեցին, որը հետ բողոքարկելուց հետո վերաբացվեց, սակայն կրկին փակվեց, քանի որ ստացվող բողոքները շարունակական էին։ Նման անախորժությունից խուսափելու համար երկրորդ հայտարարությունը բացեցինք գովազով, որը որոշակի պաշտպանության հնարավորություն էր տալիս։ Արդյունքում մեկը փակեցին, իսկ երկրորդին բավական թվով դիմորդնեի արձագանքներ ստացանք։

Հաջորդ խնդիրը, որին բախվեցին՝ կայքի վրա ծանրաբեռնումներն էր՝ GNC Alfa-ի երկու IP, մեկն էլ՝ Նիդեռլանդներից։ Այնքան հարցումներ էին արել, որ տեխնիկական խնդիրներ էր առաջացրել և կայքը դադարել էր բնականոն աշխատել։ Հիմա վերջնականապես լուծված է հարցը և ավելի արագ ու հարմարավետ է գործելու։ Բայց խնդիրներին, որ առնչվեցինք, վստահ եմ, գոյություն ունի այն լրատվամիջոցների համար, որոնք չեն գործում այն խմբերին հանգույն, որոնք ստեծված են սոցիալական հարթակներում և առցանց կիբերհարձակումներ գործելու ու պրոպագանդա անելու նպատակով։

Նախ եկեք հասկանանք առհասարակ ի՞նչ գործիք է Ֆեյսբուքը։ Այն տեղեկատվություն ստանալու և տարածելու հրաշալի հարթակ է։ Ֆեյսբուքի բնորոշմամբ՝ իրենք մարդկանց օժտում են կիսվելու ուժով։ Այս փիլիսոփայության հիման վրա Ֆեյսբուքը գրավել է ամբողջ աշխարհը և դարձել է սոցիալական հարթակից ավելին։ Եվ ինչպես ամբողջ աշխարհում, նաև Հայաստնում ֆեյսբուքն օգտագործվում է բիզնեսի համար, ինչպես նաև լրատվամիջոցներն են կիրառում՝ նյութերի տարածման նպատակով։ Ոչ մի մասնագետի համար գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքից լրատվականներ մարդկանց հոսքը մեծամասնություն է կազմում։ Բոլոր ԶԼՄ-ները օգտվում են ընձեռած հնարավորություններից՝ կայքի ընթերցումները մեծացնելու նպատակով։

Այո, Հայաստանում կա ազատ լրագրություն, ազատ արտահայտվելու հնարավորությունը, բայց դրանից այն կողմ առանց համախոհների հնարավոր չէ իրականացնել գործունեություն, որոնք իրենց քրտնաջան աշխատանքով սատարում են տեղեկատվական հարթակի գոյությանը, ինչը նաև գաղափարների տարածման համար լավ կարողություններ է շնորհում։ Բիզնես տեսանկյունից զարգանալու, դիմակայելու համար մեծաքանակ ռեսուրսներ են հարկավոր լինում, որպեսզի անդադար գործի մեդիան։ Բայց սրանից զատ, նաև առաջանում են արհեստական խոչընդոտներ մրցակիցների, միգուցե իշխանությունների, միգուցե իշխանություններին արջի ծառայություն մատուցողների, քաղաքական այլախոհների և արտասահմանից կառավարվող ֆեյքերի կողմից։

Այս իրարանցումների ընթացքում մի հետաքրքիր հոդված կարդացի, որը պատմում էր, թե ինչպես են Վիետնամում, Սիրիայում և Ռուսաստանում ֆեյքերի և իրական հաշիվների բազայով դեռևս 2014 թվականից գործել և կեղծ լուրեր տարածել, անպատվել սովորական օգտատերերից, մինչև թիրախում հայտնված ընդդիմախոսներին։ Այդ թրոլների զորախմբերը գործել են «վնասազերծելու»՝ լռեցնելու, ազատ լրագրողներին, բլոգերներին՝ բողոքելով էջերի ու հաշիվների վրա, որոնց գործունեությունը և տարածումը սկզբից փոքրացել է, այնուհետև փակվել է։ Նման խմբեր գործել ու գործում են այսօրվա Հայաստանում։ Սա իրականում ազգային անվտանգության հիմնախնդիր է՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարում, եթե իհարկե չեն ծառայում ազգային անվտանգությանը, ինչը որոշակի դեպքերում կարող ենք պնդել, որ այդպես չէ և ժամանակ առ ժամանակ բոլոր մեդիա մասնակիցները զգացած կլինեն նմանատիպ խնդիրներ։

Սա մեդիապատերազմների մաս է կազմում։ Մեր մեդիանախաձեռնությունը, որ զտված, ճշմարիտ լուրերի տարածում է իրականացնում, նույնպես, հայտնվել է այդ պատերազմի դաշտում, և պաշտպանություններ ու հարձակումներ իրականացնելու ռազմավարություն ու մարտավարություններ է մշակել։ Մենք, սակայն, ի տարբերություն մեզ հակառակորդ ընկալողների, կիբերհարձակումները բարոյական ու օրինական չենք համարում։ Մենք աշխատանքային ներքին կանոնակարգ ունենք, ըստ որի՝ գործադրում ենք սուր միտքը, չենք անցնում վուլգարության սահմանները՝ պահելով ինտրիգը։ Իհարկե, ինչպես բոլոր գործ անողները թե՛ սխալներ ենք արել, թե՛ սովորել ենք ու շարունակում ենք ամեն օր կատարելագործվել։ Նաև պարտավորություն ենք զգում մեր ընթերցողների առաջ, ինչպես և մեր հանրության, որ մեդիա ոլորտը բարելավենք՝ առաջարկելով մրցունակ և անկեղծ տեղեկատվություն։

Հայտնի փաստ է, որ մեդիա ոլորտը հիմնականում «կաշառված» է, որը ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ։ Հիմնական խնդիրը, ըստ իս, քաղաքական գաղափարական հոսանքների հստակեցվածության բացակայությունն է և, իհարկե, նաև դրանից բխող ֆինանսական խնդիրները։ Կան ԶԼՄ-ներ, որոնք դրամաշնորհներով են կարողանում գոյատևել, և կան, որ բիզնեսներից կամ կոնկրետ քաղաքական հոսանքներից են սնվում։ Լրատվություններ կային, որոնք սնվում էին հոդված «չգրելով», բայց վերջերս աչքի չեն ընկնում, որովհետև իրականում հիմա որս է տեղի ունենում՝ ընթերցողի և «քլիքի» համար։ Այս ամենը բարելավելու կարիք կա։ Դրա ամենաառաջին բարելավողը կարող է լինել քաղաքացին, որը որպես շահառու կամ օգտատեր պահանջներ սահմանի, որ իրեն տան լավագույն լուրերը և չտան տեղեկատվական աղբ։

Ես լիահույս եմ, որ նմանատիպ խնդիրների բարձրաձայնումը մտածելու հենք կդառնա՝ բարելավելու ոլորտը պետության կողմից, իսկ պետությունն ու պետական լծակները ոչ ոք չի օգտագործի ճնշելու ազատ խոսքը և լրատվականներին։ Մասնավորաբար՝ կեղծիքի դեմ բողոքելու դեմոկրատական ազատությունները չեն չարաշահվի դեմոկրատական ազատությունների դեմ։ Եվ հավատով եմ լցված, որ վերնշված հոդվածում վիետնամցի լրագրողի ասածը՝ «մենք ունենք խոսքի ազատություն, բայց ազատություն չունենք արտահայտվելուց հետո» տեղի չի ունենա Հայաստանում:

Նարեկ Այվազյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ