Իրավական
19:30 09/05/2020

Ֆեյսբուքի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 6-ին Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։

Մայիսի 7-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի քննչական վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ տղամարդը հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց և ձերբակալվեց։

Նրան մեղադրանք է առաջադրվել, իսկ նախաքննությունը շարունակվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ