ՏՏ
09:20 08/05/2019

Facebook-ից և Instagram-ից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված 100 օգտահաշիվ է հեռացվել

Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում ասվում է, որ շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել Facebook և Instagram սոցցանցերից, որոնք կենտրոնացված են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ

Հաղորդվում է, որ օգտահաշիվների հեռացման պատճառը ոչ արժանահավատ տեղեկություններ տարածելն է եղել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։

«Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու և դադարեցնելու ուղղությամբ, քանի որ չենք ցանկանում, որ մեր ծառայություններն օգտագործվեն մարդկանց մանիպուլացնելու համար»,- ասվում է ուղերձում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ