fbpx
Աշխարհ

Facebook-ն ու Twitter-ը արգելափակել են Թրամփի օգտահաշիվները

BBC-ին հայտնում է, որ Facebook և Twitter սոցիալական ցանցերն արգելափակել են Դոնալդ Թրամփի օգտահաշիվները։

Նշվում է, որ սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն իր համակիրներին «հրահրել էր գրոհել» Կապիտոլիումի շենքը։

Ըստ աղբյուրի՝ Թրամփն իր գրառումներում նշել է ընտրախախտումների ու գողացված ձայների մասին։

Նշվում է նաև, որ Twitter-ից հորդորել են ԱՄՆ ղեկավարին հեռացնել գրառումները, սակայն Թրամփը դա չի արել, որից հետո նրա օգտահաշիվն արգելափակվել է՝ մինչև նախագահը չհեռացնի նմանօրինակ գրառումները։ Իսկ Facebook-ը Թրամփի օգտահաշիվն արգելափակել է 24 ժամով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ