Facebook-ի աշխատակազմը սահմանափակումներ է մտցնում հավելվածների աշխատանքի համար, որոնք նախատեսված են օգտատիրոջ անձի մասին տեղեկություն ստանալու համար։
Նշվում է, որ սահմանափակումը մտցվել է ծրագրային ապահովման մշակողների համար, որոնք համագործակցում են Facebook-ի հետ։ Նոր նորմերի համաձայն՝ հավելվածները «կարող են թույլտվություն չստանալ» սոցցանցում գործելու համար։
Facebook-ի ներկայացուցիչը հեռուստաալիքին ասել է, որ նշված հավելվածը լիովին չի արգելվի։ Բայց դրանք մանրազնին կստուգվեն սոցցանցի մասնագետների կողմից։ Թե ինչ չափանիշներով՝ չի նշվում։ Մտցվել են նաև հավելյալ կանոններ, որոնք վերաբերում են հավելվածների կողմից օգտատերերի մասին տարբեր տեղեկատվության կիրառմանը։ Եթե հավելվածը 90 օրվա ընթացքում չի օգտագործում ինչ-որ տվյալներ, որոնք մարդը թույլ է տվել օգտագործել, համապատասխան համաձայնագիրը չեղարկվում է։
ԱՄՆ-ում վերջին ամիսներին հատուկ ուշադրություն են հատկացնում այն հարցերին, որոնք վերաբերում են ինտերնետում աշխատող ընկերությունների կողմից օգտատերերի անձնական տվյալների հավաքմանն ու պահմանը։ Առիթներից մեկը սկանդալն էր, որի կենտրոնում հայտնվեց Facebook ցանցը։ Սկանդալը բռնկվեց այն բանից հետո, երբ 2018-ի մարտին The New York Times թերթը տեղեկացրեց, որ բրիտանական Cambridge Analytica ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի տասնյակ հազարավոր օգտատերերի անձնական տեղեկությունները, որպեսզի մշակի ընտրողների ընտրական նախասիրությունների ալգորիթմը։ Ինչպես պարբերականին ասել են կազմակերպության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը թեթևացնում էր օգտատերերին քաղաքական գովազդի առաքումը նրանց ընտրության վրա ազդելու նպատակով։
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ստիպված էր հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսի երկու լսումներում։ Գործարարը հավաստիացրեց ամերիկյան օրենսդիրներին, որ այսուհետ սոցցանցում ավելի խնամքով կվերաբերվեն անհատական տեղեկատվությանը։
