fbpx
ՏՏ

22:09 3/7/2019

Facebook-ը փորձում է լուծել խնդիրը

Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այս մասին գրել է թվիթերյան պաշտոնական էջում:

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում, երբ փորձում են մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր վերբեռնել կամ ուղարկել որևէ մեկին։ Ի հայտ եկած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորինս չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ տարբեր երկրների օգտատերերը բողոքում են Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքից: Այս երեք սոցցանցերն էլ ընդգրկված են Facebook ընկերության կազմում, որը խափանումների ի հայտ գալուց հետո տևական ժամանակ որևէ մեկնաբանություն չէր տարածում:

Նշենք, որ Twitter-ը ես խնդիրներ ունի։ Սոցցանցը իր պաշտոնական էջում գրել է․

«Այժմ մի շարք խնդիրներ կան՝ կապված անձնական նամակագրության և ծանուցումների հետ։ Մենք այժմ աշխատում ենք լուծել դրան, կտեղեկացնենք ձեզ նորությունների դեպքում։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»։

 

Վերեվ