fbpx
Սպորտ
19:25 29/10/2019

FAF-ը արձագանքել է հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին

Հայկական Առաջին Ճակատը (First Armenian Front) անդրադառնալով հայկական ֆուտբոլում կատարվելիք վերջին իրադարձություններին հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին.

Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ և անվայել պահվածքը։

Ինչպես Արազը նշեց՝ Լոռի-Փյունիկ խաղի ժամանակ, խաղի տեսագրության մեջ 73-րդ րոպեից լսվում է անպարկեշտ բառապաշարով արտահայտություններ և հայհոյանք ուղված ֆուտբոլիստներին և մրցավարներին: Մեզ նոր հասած տեղեկությունով տվյալ անձի կողմից նմանատիպ բառապաշարով, վիրավորական արտահայտություններ և հայհոյանք է հնչել նաև Լիխտենշետյն-Հայաստան արտագնա հանդիպման ժամանակ՝ մեր թիմի ֆուտբոլիստ Մարկոսի հասցեին։ Սատարելով ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ նման վարքագիծը համարում ենք անթույլատրելի, հայկական ֆուտբոլում որևէ անձի կողմից «նեմեցական» պահվածք այլևս չպետք է լինի: Նման դրսևորումները չկանխվելու դեպքում՝ մենք հանդես կգանք նմանատիպ երևույթների կանխարգելմանն ուղղված ակցիաներով։

ՀՖՖ-ին կոչ ենք անում վերանայել տարբեր թիմերի կողմից բողոքի առարկա դարձած մրցավարության հարցը, և բոլոր ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումների, քննարկումների արդյունքում օպտիմալ լուծում գտնել այս հարցի շուրջ։

Լինելով Հայաստանում ֆանատական մշակույթի հիմնական ձևավորողը` հանդես ենք գալիս կոչ-խնդրանքով նաև Հայաստանի առաջնության թիմերի ֆան-ակումբներին և երկրպագուներին.
Երկար տարիներ է պահանջվել հայհոյախառն, անհիմն ֆուտբոլիստների ինքնասիրությանը կպնող վանկարկումներն ու արտահայտությունները մարզադաշտերից վերացնելու և ֆուտբոլը տոն դարձնելու համար։ Հայկական ֆուտբոլի զարգացման և հայկական ֆուտբոլը մթագնող միջադեպերից խուսափելու համար եկեք պահենք կոռեկտություն և չստեղծենք արհեստական թշնամանք։

Հ.Գ.
Դատապարտելով Էրիկ Վարդանյանի արարքը՝ առաջիկայում նախատեսում ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպանի հետ։

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման ղեկավար խորհուրդ

Հայկական ֆուտբոլում առկա որոշ հարցերի մասին.Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ…

Geplaatst door First Armenian Front /FAF ultras/ op Dinsdag 29 oktober 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ