fbpx
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը մասնակցել է FAST-ի խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) խորհրդակցական խորհրդի պատվավոր անդամ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է խորհրդակցական խորհրդի անդամների առցանց հանդիպմանը:

«FAST-ի խորհրդակցական խորհրդի կազմում ընդգրկված են գիտության, տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, առողջապահության և մի շարք այլ ոլորտների առաջատար ու հանրաճանաչ ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից: Նրանց թվում են աշխարհահռչակ միկրոկենսաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, հայտնի ֆիզիկոս Յուրի Օգանեսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզին, ֆրանսիական «ԱլկաՏել-Լյուսենտ» ընկերության նախկին նախագահ Սերժ Չուրուքը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը և այլոք:

Հանդիպմանը քննարկում է ծավալվել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև դրանց իրագործման հնարավորությունների և ուղիների շուրջ»,- ասված է հայտարարության հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ