Բրիտանացի դերասան Փիրս Բրոսնանը դատական հայց է ներկայացրել 55-ամյա կնոջ նկատմամբ, ով հետապնդել է կիրեն և իր ընտանիքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ դերասանը հայտնի է «Ջեյմս Բոնդ 007» ֆիլմում իր դերակատարմամբ:
Դերասանն ասել է, որ կինը մի քանի անգամ եկել է իր տուն և խոսակցության բռնվել իր կնոջ և տղաների հետ:
«Սկզբում նաասաց, որ փնտրում է Դիկ Վան Դեյքին, սակայն ինձ գտնելուց հետո մնաց մեր տան մոտ: Նա ինձ երկու տարօրինակ թղթադրամ տվեց, ասաց, որ իրեն 1,5 հազար դոլար է անհրաժեշտ նոր անվադողերի համար, և տվեց իր նկարած նկարը», – պատմել է դերասանը:
Բրոսնանը հայտնել է նաև, որ իրավապահ մարմնի ներկայացուցիչներին չի հաջողվել ձերբակալել մեղադրյալին: