Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» և «Լևանտեն»։ Կատալոնական ակումբը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Առաջին խաղակեսում «Բարսելոնան» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մեսսին երկու գոլային փոխանցում կատարեց, իսկ Ֆատին իր հաշվին դուբլ ձևակերպեց՝ դառնալով նույնքան գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» մի քանի գոլային պահ ստեղծեց, սակայն Տեր Շտեգենը փրկեց կատալոնական ակումբին: Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում Ռոչինան կրճատեց հանդիպման հաշիվը:
Այսպիսով՝ կատալոնական ակումբը վաստակեց 46 միավոր և երեք միավորով զիջում է առաջատարին՝ Մադրիդի «Ռեալ»-ին։