fbpx
Սպորտ

Բարսայի ծագող աստղը ռեկորդ է սահմանել ՉԼ-ում ու կիսվել հույզերով

«Բարսելոնայի» ծագող աստղ 17-ամյա Անսումանե Ֆատին երեկ իր գոլով կարողացավ հաղթանակ պարգևել թիմին՝ «Ինտերի» դեմ խաղում։ Սրանից զատ նա դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մրցաշարում դարձել է գոլի հեղինակ։

«Ինձ պարզապես պատմեցին ռեկորդի մասին: Ես շատ ուրախ եմ այս գոլի համար, նաև ուրախ եմ թիմի համար, որ մենք հաղթեցինք:

Ես շատ ուրախ եմ: Իմ երազանքը իրականացավ: Ես անընդհատ խոսում եմ այդ մասին, ամեն ինչ տեղի է ունենում այնքան արագ: Ես պետք է շարունակեմ աշխատել և սովորել լավագույններից: Ես շատ շնորհակալ եմ իմ ունեցած յուրաքանչյուր հնարավորության համար», – ասել է Ֆատին:

Հիշեցնենք, որ «Բարսան» հաղթեց 2-1 հաշվով։ Ֆատին խփել է իր ակումբի 2-րդ գոլը՝ 1-1 հաշվիվ պայմաններում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ