Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև երեկ՝ հոկտեմբերի 4-ին, պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ համագործակցության մասին։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ֆրանկֆուրտում՝ հենց ԳՖՖ-ի շտաբ-բնակարանում։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի պատվիրակությունն ու Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 4-ին մեկնել էր Ֆրանկֆուրտ։
Հայկական պատվիրակությունը ԳՖՖ է հյուրընկալվել անմիջապես Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի նախաձեռնությամբ։
