Սպորտ

Ֆելայինին վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայինին վնասվածք է ստացել և տևական ժամանակ չի կարողանա օգնել թիմին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

31-ամյա բելգիացին սրունքի վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց կթողնի մոտ 4 շաբաթ:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին. Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «կարմիր սատանաները» հյուրընկալելու են «Բրայթոնին»:

Հաղորդում է armsport.am-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ