fbpx
Հասարակություն

Ֆելիքս Ցոլակյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն անցկացրեց փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները, նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն, համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում, համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել է ցածր մակարդակում՝ ունենք 8 հիվանդ:

Համավարակի ընթացքում ունեցել ենք 54 հիվանդ, 51 մեկուսացված և 292 ինքնամեկուսացված:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախարարի դիտարկմամբ՝ նկատելի են հրդեհավտանգ իրավիճակի առաջացող միտումներ: Անդառնալի հետևանքներից խուսափելու համար, նախարարը հանձնարարեց ցուցաբերել կշռադատված մոտեցում, չընկնել ցայտնոտի մեջ, գրագետ ինքնատիրապետումով վարել հրդեհաշիջման աշխատանքը: Այս առումով, չափազանց կարևոր է համագործակցությունն օժանդակող այլ պատկան մարմինների հետ: Հաշվի առնելով մեր քաղաքացիների պատրաստակամությունը, Ֆելիքս Ցոլակյանը հրահանգեց ստեղծել կամավորականների խմբեր և կառավարությանն առաջարկ ներկայացնել նրանց սոցիալական երաշխիքներ տրամադրելու համար:

Նախարար Ցոլակյանի բնորոշմամբ՝ մենք սխալվելու իրավունք չունենք, որովհետև դա կարող է կյանքեր արժենալ: Հանձնարարվեց լինել զգոն, զգույշ, ամենօրյա ռեժիմով ինքնակրթվել, գործն անել նվիրումով և ամենակարևորը՝ չհիվանդանալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ