Ապրիլի 3-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության ղեկավար կազմի հետ անցկացրեց ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն:
Նախարարը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին և իրավասու պաշտոնատար անձանց հանձնարարեց ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Արդյունավետ փոփոխությունների նպատակով ծավալվեց աշխույժ քննարկում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։