fbpx
Քաղաքականություն

Ֆելիքս Թոխյանի ասածը ցույց է տալիս՝ այսօր ինչպիսի պատկերացումներով առաջնորդվող ՍԴ ունենք․ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

««Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները»․ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Այս մեկ նախադասությունը ամբողջովին ցույց է տալիս, թե մենք այսօր ինչպիսի պատկերացումներով առաջնորդվող Սահմանադրական դատարան ունենք:

Այդ քսան տարիներ ասվածին հենց այնպես չի կարել նայել, որովհետև այդ քսան տարիների ընթացքում կատարվել են իրադարձություններ, որոնք իրենց էությամբ ուղիղ հարված են հասցրել երկրի սահմանադրականությանը, սկսած քաղաքական տեռորից, ընտրությունների ու հանրաքվեների կեղծումից, լրատվամիջոցների արգելափակումից, մինչև ցուցարարների գնդակահարություն: Եվ հասարակությունը ամեն անգամ իր երեսին զգացել է Սահմանադրական դատարանի շրխկացրած դուռը, այն դեպքում, երբ այդ ինստիտուտի միջոցով պետք է նվազեցվեին հասարակական ու քաղաքական լարվածութունները:

Ահա ձեզ Վահե Գրիգորյանի ասածի վառ ապացույցը, որ այդ մարդիկ շարունակում են մնալ այն նույն քաղաքական տրամաբանության մեջ, ինչի մեջ որ եղել են վերոնշված քսան տարիների ընթացքում»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2815894141838306

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ