fbpx
Սպորտ

08:30 25/8/2019

Ֆերդինանդ Կարապետյանը կներկայացնի ՀՀ-ն ձյուդոյի աշխարհի առաջնությունում

Օգոստոսի 25-ից 31-ը Տոկիոյում տեղի կունենա ձյուդոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցի149 երկրի 860 մարզիկ:

Հայաստանն առաջնությանը կներկայացնի Ֆերդինանդ Կարապետյանը։ Նա հանդես կգա 73 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք՝ անցած տարի Կարապետյանը բաց է թողել աշխարհի առաջնությունը, քանի որ այն անցկացվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։

Վերեվ