Ալեքս Ֆերգյուսոնի մաստակը վաճառվել է 390 հազար ֆունտով (455 հազար եվրո) Ebay-ի աճուրդում։ Այս մասին հաղորդում է SportBible-ը։
Սա մասնագետի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր վերջին հանդիպման ժամանակ օգտագործած մաստակն է։ Այդ հանդիպումը կայացել է 2013 թվականի մայիսի 19-ին, երբ «Յունայթեդը» ոչ–ոքի՝ 5-5 հաշվով են ավարտել «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղը։
Մաստակի վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է «Մանչեսթեր Յունայթեդի» բարեգործական հիմնադրամին։
«Մանչեսթեր Յունայթեդում» իր 26-ամյա կարիերայի ընթացքում Ալեքս Ֆերգյուսոնը 3000 տուփ մաստակ է օգտագործել։