Սպորտ

Նրանք ստիպված չեղան ինձ համոզել․ Ֆերլան Մենդին՝ Ռեալ տեղափոխվելու մասին

Ամեն ինչ շատ պարզ է․ չէ՞ որ սա Ռեալն է։ Այս մասին ասել է մադրիդյան ակումբի պաշտպան Ֆերլան Մենդին՝ անկեղծանալով, թե ինչու է 2019 թվականի ամռանը «Լիոն»-ից «արքայական» ակումբ տեղափոխվել:

Նշենք, որ 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան», բայց նա, այնուամենայնիվ, որոշել է կարիերան շարունակել «արքայական» ակումբի կազմում.

«Զինեդին Զիդանը ևս առավելություն էր: Նրանք ստիպված չեղան ինձ համոզել: Մենք խոսեցինք տրանսֆերի մասին, բայց ամեն ինչ կարելի էր շատ արագ լուծել:

Չէի ասի, որ արդեն ինձ դրսևորել եմ Մադրիդում: Դեռ մեծ ճնշում եմ զգում: «Լիոնում» ամեն ինչ այլ էր: Այստեղ սպասումների մակարդակը շատ բարձր է»,-ասել է Մենդին TF1-ին տված հարցազրույցում:

Հավելենք, որ «Ռեալը» Ֆերլանի համար 48 մլն եվրո է վճարել «Լիոն»-ին:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Ռեալ»-ին օգնել է 21 խաղում: Ֆրանսիացու ակտիվում 2 գոլային փոխանցում կա:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ