fbpx
Իրավական

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք. փաստաբան

Լրագրողների հետ զրույցի ընթացքում փաստաբան Լուսինե Վիրաբյանը, անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին, նշեց, որ  ֆեյքերի դեմ պայքարի հարցում չունեն որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն:

«Օրենքը լրամշակման կարիք ունի», – հավելեց նա:

Վիրաբյանն ասաց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե դրանց նկատմամբ եղած հետաքրքրությունը:

«Մենք ունենք հոդվածի մաս, որը սահմանում է, որ եթե լուրի աղբյուրը չի կարող բացահայտվել, ապա քաղաքացին իրավունք ունի դատարան դիմել լուրը հերքելու պահանջով, եթե անգամ լուրի աղբյուրը բացահայտված չէ: Սա կարող է ֆեյքերին էլ վերաբերել», – ասաց նա:

Խոսելով ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկայի մասին՝ բանախոսը նշեց, որ այդ մասով ուսումնասիրություններ արված չեն, և իրեն հայտնի չէ ֆեյքերի դեմ պայքարի հարցում միջազգային պրակտիկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ