fbpx
Սպորտ

FIDE-ն Կարյակինին որակազրկեց կես տարով․ նա հրապարակային աջակցել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը

Ռուսաստանցի առաջատար գրոսմայստերներից Սերգեյ Կարյակինը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) որոշմամբ որակազրկվեց կես տարով։

Այս մասին տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։

Նշվում է, որ Կարյակինը որակազրկվել է՝ FIDE-ի էթիկայի կանոնագրքի 2.2.10 հոդվածը խախտելու մեջ մեղավոր ճանաչվելու հետևանքով։

Բանն այն է, որ ռուս շախմատիստը հրապարակային կերպով աջակցություն էր հայտնել ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժմանը։

Արդյունքում՝ մենք Կարյակինի չենք տեսնի այս ամառ նախատեսվող աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ