fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն այսօր կհայտարարի The Best անվանակարգի թեկնածուների անունները

Այսօր ՖԻՖԱ-ն կհրապարակի այն խաղացողների անունները, ովքեր այս տարի մրցելու են The Best անվանակարգի համար:

Երևանի ժամանակով 15:00-ին կհայտարարվեն աշխարհի լավագույն կին մարզչի մրցանակի հավակնորդները: Ժամը 16:00-ին ՖԻՖԱ-ն կներկայացնի տղամարդկանց ֆուտբոլի լավագույն մարզչի մրցանակի հավակնորդներին: Ժամը 17:00-ին հայտնի կդառնան աղջիկների անուններն, ովքեր մրցելու են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար, իսկ 18: 00-ին կհայտարարեն տղամարդկանց՝ The Best անվանակարգում:

Անցյալ տարի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ բրազիլացի Մարթան վեցերորդ անգամ դարձավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել Դիդյե Դեշամը, ով անցյալ տարի Ֆրանսիայի հավաքականին առաջնորդեց դեպի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ