fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ի նախագահը ռասիզմի դեմ պայքարելու նոր կոշտ միջոց է առաջարկել

Թվում է, թե աշխարհի որոշ մասերում իրավիճակը միայն վատթարանում է։ Այս մասին ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն՝ անդրադառնալով համաշխարհային ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի նոր մոտեցումներին:

Նրա խոսքով՝ իրենց վերջերս խստացրել քին կանոնները։

«Չէինք կարծում, որ այսքան արագ ստիպված կլինենք մտածել այն մասին, թե ինչպես պայքարել այդ գարշելի խնդրի դեմ։ Թվում է, թե աշխարհի որոշ մասերում իրավիճակը միայն վատթարանում է։

Ես կոչ եմ անում ֆուտբոլային հասարակության ներկայացուցիչներին մեզ միանալ և միասին մտածել ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի նոր, ավելի ուժեղ և արդյունավետ մեթոդի մասին:

Սկզբի համար ես կառաջարկեի նոր համակարգ մտցնել, որը թույլ կտար ցմահ արգելել մուտք գործել որևէ մարզադաշտ կանոնները խախտած երկրպագուներին։ ՖԻՖԱ-ն կարող է նման պատիժները հասցնել համաշխարհային մակարդակի»-ասել է Ինֆանտինոն։ Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Բուլղարիայի և Անգլիայի հավաքականների միջև Եվրո-2020-ի ընտրական հանդիպման ժամանակ տանտերերի ֆանատները ռասայական հողի վրա վիրավորել էին «երեք առյուծների» ֆուտբոլիստներին, ինչի հետևանքով խաղը որոշ ժամանակով կանգ էր առել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ