FIFA-ն ֆեդերացիաների, լիգաների ու ակումբների ներկայացուցիչների հետ հասել է համաձայնության՝ ամառային տրանսֆերային պատուհանի տեղափոխման շուրջ։
BBC-ի հաղորդմամբ՝ բոլոր կողմերը փաստել են, որ առաջնությունները ավարտված չեն լինի հունիսի 30-ին ու այդ պատճառով պետք է տեղափոխություն իրականացնել։
Նշվում է, որ FIFA-ն համաձայն է հաստատել տեղախությունը, եթե առաջիկա տրանսֆերային պատուհանն ընկնի նախորդ ու առաջիկային հաջորդող տրանսֆերային պատուհանների միջև։
Սրանից բացի որոշում է կայացվել նաև երկարաձգել մինչև այս տարվա հունիսը կնքված պայմանագրերը։