fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2019-ի ֆուտբոլի համաշխարհային տրանսֆերային զեկույցը

Ներկայացվել է 2019 թվականի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի համաշխարհային տրանսֆերային զեկույցը: Այս մասին հայտնում են FIFA-ի մամուլի ծառայությունից։

Տղամարդկանց ֆուտբոլում տրանսֆերների արժեքը հասել է նոր, ավելի բարձր մակարդակի ՝ 7,35 միլիարդ դոլար, ինչը 5,8 տոկոսով ավելի է, քան 2018-ին (6,94 միլիարդ):

2019-ին տղամարդկանց ֆուտբոլում 2019-ին, ընդհանուր առմամբ, կատարվել է 18.042 տրանսֆեր (2018-ին ՝ 16.544), որում ներգրավված է եղել 15 463 խաղացող աշխարհի 178 երկրից: Տրանսֆերների համար վճարած բոլոր ծախսերի 80%-ը բաժին է ընկել 100 ակումբի:

Ամենաբարձր՝ 384 միլիոն դոլար դրական հաշվեկշիռ ունեցող երկիրը Պորտուգալիան է։ Անգլիան հակառակ բևեռում է՝ 549.9 միլիոն դոլար բացասական արդյունքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ