ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը շարունակում է մնալ սկանդալայի խոսակցությունների կիզակետում։
Սուդանի հավաքականի գլխավոր մարզիչ Զդրավկո Լոգարուշիչը պնդում է, որ սեպտեմբերի 23-ին կայացած ՖԻՖԱ-ի Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությանը ինքը չի քվեարկել ոչ Մեսսիի, ոչ էլ Վիրջիլ վան Դեյքի օգտին:
Այս տեղեկությունը հաղորդում է Footbalmadellngana.com կայքի թղթակից Թոֆիկ Սյենան:
ՖԻՖԱ-ի հաշվետվության մեջ նշվում է, որ Լոգարուշիչը առաջին հորիզոնականում նշել է Մեսսիին, երկրորդում՝ Վ ան Դեյքին, իսկ երրորդում՝ Սադի Մանեին:
Գլխավոր մարզիչը մեկնաբանություն է տվել ասելով, որ քվեարկել է հետևյալ հերթականությամբ՝ Մոհամեդ Սալահ, Սադիո Մանե և Կիլիան Մբապե: