fbpx
Սպորտ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության նոր լոգոտիպը

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել է 2025 թվականի նոր ակումբային աշխարհի առաջնության լոգոն: Մրցաշարը կանցկացվի ԱՄՆ-ում:

«Լոգոն, որը կադապտացվի և կօգտագործվի առաջիկա բոլոր մրցաշարերում, ներշնչված է գնդակից, ֆուտբոլի պատմությունից և մշակույթից, իսկ առաջնության C — W — C սկզբնատառերը միավորված են կլոր պատկերանիշում: Ակումբային աշխարհի առաջնության յուրօրինակ լոգոյի կենտրոնական մասում տեղ է հատկացվելու առաջնության մասնակից լավագույն ակումբների համար, որոնք ներկայացնում են բոլոր վեց կոնֆեդերացիաները», — նշված է հայտարարության մեջ:

2025 թվականի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի գալիք տարվա հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը, կմասնակցեն ներկայացուցիչներ վեց մայրցամաքային կոնֆեդերացիաներից՝ ԱՖԿ (Ասիա), ԿԱՖ (Աֆրիկա), Կոնկակաֆ (Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկա և Կարիբյան ավազան), ԿՈՆՄԵԲՈԼ (Հարավային Ամերիկա), ՕՖԿ (Օվկիանիա) և ՈւԵՖԱ (Եվրոպա):

Ներկայումս 32 թիմերից 30-ն արդեն որակավորվել են, ԿՈՆՄԵԲՈԼ-ի լրացուցիչ ակումբը և ընդունող երկրի ներկայացուցիչը կհաստատվեն սահմանված կարգով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ