fbpx
Աշխարհ

Ֆիլադելֆիայում ոստիկաններին հրազենային վնասվածք հասցրած քաղաքացին կալանավորվել է

Ֆիլադելֆիայում 6 ոստիկանի հրազենային վերքեր հասցրած տղամարդը կալանքի տակ է վերցվել: Այս մասին նշված է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում գրված հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է ոստիկանական վարչության հայտարարության մեջ, կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմիների վեց աշխատակից հրազենային վերքեր է ստացել․ այժմ նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Նրանց գործընկերներից ևս մի քանիսն այլ վնասվածքներ են ստացել:

Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հրաձիգը հանձնվել է ոստիկանությանը: Ինչպես նշել է հեռուստաալիքը, 36-ամյա Մորիս Հիլլը ձեռքերը վեր բարձրացրած դուրս է եկել բնակելի տնից, որտեղ մի քանի ժամ թաքնվել էր:

Դրանից առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Ինչպես հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները, Հիլլը Ֆիլադելֆիայի բնակիչ է: Ավելի վաղ նրան բազմիցս բերման են ենթարկել հրազենին վերաբերող օրենքների խախտման համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ