fbpx
Աշխարհ

Ֆիլիպիններում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թիվը հասել է 52-ի

Ֆիլիպինների զինված ուժերի մամուլի քարտուղար Էդգարդ Արեվալոն հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։

Հիշեցնենք, որ  կիրակի օրը Ֆիլիպիններում կործանվել էր ռազմական С-130 ինքնաթիռը: Այն տեղափոխում էր 96 զինվորականի՝ ներառյալ 3 օդաչուի և անձնակազմի 5 անդամի, Կագայան-դե-Օրո քաղաքից Ջոլո կղզի՝ ահաբեկչության դեմ պայքարի օպերատիվ խմբի կազմում, ծայրահեղականներին և ապստամբներին դիմակայելու համար։

Օդանավակայանում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բաց է թողել թռիչքուղին և մխրճվել հարակից գյուղի մեջ, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ